Loading

Մեր մասին

 

 «Կումայրի» կազմակերպությունը, որը 1992թ.հիմնադրվել է Հակոբ Գալստյանի կողմից, մասնագիտացված է կահույքի և կահույքի պատրաստման համար անհրաժեշտ հումքի արտադրության ոլորտում: 1997 թվականից մենք համագործակցում ենք և լուրջ գործնական կապերի մեջ ենք գտնվում մի շարք եվրոպական կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ: Մեր հաջողության բանաձևը պարզ է: Այն է` բնական փայտի ամենաորակյալ հումքը և մեր վարպետների հմտությունը:

   Մեր արտադրությունը, որը հիմնված է ամբողջական տեխնոլոգիական ցիկլի վրա, ներառում է մեր մասնագետների կողմից մշակված փայտի տեխնոլոգիական մշակման օրիգինալ գործընթաց, ինչը թույլ է տալիս ստանալ կահույքի պատրաստման համար անհրաժեշտ բարձրորակ հումք: Այդ իսկ պատճառով մեր կազմակերպության արտադրանքը կծառայի ավելի երկար:Ժամանակակից` առօրյա կյանքի համար անփոխարինելի, լամինացված կահույքի հետ մեկտեղ մենք առաջարկում ենք նաև էլիտար, դասական կահույք փայտի ամենաթանկ տեսակներից: Ընկույզը, հացենին, կաղինը, հաճարենին մեր հմուտ վարպետների շնորհիվ վերածվում են կահույքագործական արվեստի իրական գործերի, համապատասխանում են ժամանակակից դիզայնին և կարող են գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: